«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մարդը դեռ երկար էվոլյուցիոն ճանապարհ ունի անցնելու

Մարդը դեռ երկար էվոլյուցիոն ճանապարհ ունի անցնելու
29.06.2024 | 06:55

Մարդ պիտի մեջը եղանակի կուտակիչ ունենա։ Օրինակ՝ հիմա լա՜վ հով ա։ Նստել եմ բալկոնում, քամին խփում ա, զովանում եմ։ Հիմա կսեղմեի ներքևից չորրորդ ողս, եթե գտնեի, ու հովի կուտակիչը կսկսեր լիցքավորվել։ Իսկ վաղը՝ էն ճռճռան շոգին, կմիացնեի, հովը կփչեր, կզովանայի։ Թող ինչքան ուզում էր՝ շոգ աներ։

Չէ՛, մարդը դեռ երկար էվոլյուցիոն ճանապարհ ունի անցնելու, մինչև հասնի բարձրակարգ կենդանիներին։ Քամելեոնը ո՞նց ա՝ պետք եղավ գույնը փոխել, հո՛պ, ու փոխում ա։ Նա հո տոնածառի լույսեր չի փաթաթել վզին ու միացրել էլեկտրականությանը։ Չէ՛, իր մեջ ա կրում էդ էվոլյուցիոն տեխնոլոգիան։

Իսկ մենք՝ մի քիչ հովանալու համար՝ էլ պատ ծակել, էլ օդորակիչ տեղադրել, էլ դռդռոցը գցել շենքով մեկ...

Մեղք ենք, մեղք...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 15074

Մեկնաբանություններ